Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Հայտնի են Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 քաղաքացիների ինքնությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։