Ահա այն տղամարդը, ում հետ պատրաստվում է ամուսնանալ 5 երեխաների մայր Գոհար Հարությունյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Երեկ համացանցում ամենաակտիվ քննարկման թեման հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելն  ու կրկին ամուսնանալու ցանկությունն էր: Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել է Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:

Ներկայացնում ենք լուսանկար, որում զույգը`ձեռք-ձեռքի բռնած, բավականին երջանիկ մասնակցում է միջոցառման: Ավելին` վերջին շրջանում Գոհարի նոր սիրելին նրան մշտապես ուղեկցում է նմանատիպ վայրեր:

Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատժառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը: