Իրանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում է իրանական Mehr-ը։

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 19:17-ին:

Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Լենհե քաղաքից 60 կմ հեռավորության վրա:

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հորմոզգանի նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Կարմիր մահիկի 3 թիմ է ուղարկվել երկրաշարժի էպիկենտրոն՝ վթարի հնարավոր վնասները գնահատելու համար: