Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։ Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։ «Le Monde»-ը, ermenihaber-ի փոխանցմամբ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր)` 2019թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով 4 հանդիպում էին անցկացրել։ Եվ ըստ պարբերականի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց. «Այս ռազմավարական և էներգետիկ գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել խափանել Սևրի պայմանագիրը», ապա կարելի է եզրակացնել, որ սրանով Էրդողանը վրեժ լուծեց թուրքերի համար սինդրոմ հանդիսացող Սևրի պայմանագրի համար, որը ստորագրվել է 1920թ․ օգոստոսին, սակայն մնացել էր թղթի վրա։ Հիշեցնենք, որ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը:
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, 19-20-ին ևս 5-7 աստիճանով
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`...
iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում
Apple-ի ամենաթանկ նոր սմարթֆոնի՝ iPhone 16 Pro Max-ի բոլոր պաշարները սպառվել են սեպտեմբերի 13-ին նախնական պատվերների բացումից հետո ընդամենը 18 րոպեում, տեղեկացնում է AppleInsider-ը։
ԱՄՆ-ում iPhone...
Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանն այցելել է Ազգային ժողով: «Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք...
Ադրիեն Ռաբիոն նոր ակումբ ունի. պաշտոնական
Ֆրանսիացի կիսապաշատպան Ադրիեն Ռաբիոն համաձայնեցրել է պայմանագիրը «Մարսելի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռաբիոն նոր թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Նշվում է, որ նա...
2024 թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների...
Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության...
Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել...
Վրաերթ՝ Վայոց ձորում. հետիոտնը տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին...
Անի Երանյանի նոր ֆոտոշարքը
Երգչուհի, դերասանուհի Անի Երանյանն ինստագրամյան իր էջը համալրել է նոր ֆոտոշարքով։
Լուսանկարներն արված էի սև ֆոնին։
Հիշեցնենք, որ Անի Երանյանն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակվում...
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը
Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի...
Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության...