Երբևէ այդ տնից բարձր ձայներ չենք լսել, ոչ մի վարկած իրականությանը, կարծում եմ, չի համապատասխանում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

«Պեմզաշեն համայնքում առանձնակի դաժանությամբ սպանված 31-ամյա կինը մշտապես աչքի է ընկել համեստ վարքագծով, աշխատում էր տեղի պոլիկլիկայում որպես օպերատոր»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Պեմզաշեն համայնքի ղեկավար Աղասի Վարդանյանը:

«Ընտանիքը բաղկացած էր երեք հոգուց: Տղան 12 տարեկան էր, դուստրը՝ 8։ Ընտանիքի հայրն աշխատում է արտերկրում, կոնկրետ չգիտեմ որտեղ և չգիտեմ ինչով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ գալիս էր Հայաստան։ Շատ հանգիստ, նորմալ ընտանիք էր։ Մենք երբեւէ այդ տնից բարձր ձայներ չենք լսել։ Չեմ կարծում՝ թշնամի են ունեցել։ Շրջանառվող բոլոր վարկածները համարում եմ զուտ ասեկոսեներ: Ոչ մի վարկած իրականությանը, կարծում եմ, չի համապատասխանում»,- նշեց համայնքապետը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ընտանիքի հայրը գյուղում պարտքե՞ր ուներ, համայնքապետն ասաց`. «Ոչ, նման բան չկա, ոչ մի պարտք չեն ունեցել»: