«Մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից դաբրո ստանալու չունի». Ալեն Սիմոնյան

Ուկրաինայում պատերազմ է։ Ռուսաստանը լավ վիճակում չէ և չի կարողանում դիմադրել։ Թող պարզ ասեն մեզ դրա մասին, ինչո՞ւ չեք ասում դրա մասին։ Ասեք՝ գիտեք ինչ, հիմա չենք կարողանում որևէ բան անել, թող ասեն, ոչ թե իմիտացիա ստեղծեն։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, ապա թող բաց խոսեն այդ մասին։ Թող բաց ասեն, մենք հենց հիմա հեռանանք։ Ընդհանրապես քննարկելու հարց չի։ Դա կեղծ ինչ-որ հնարած բան է։ Այո, մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից դաբրո ստանալու չունի ու իրականում մեր դաբրոն ՀՀ ժողովուրդն է՝ Մեղրիից մինչև ամենավերջին կետը»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկումներին, թե ճիշտ են արդյոք խոսակցությունները, որ ՌԴ-ն Հայաստանի գործող իշխանություններին չի սիրում, դրա համար է մեզ հետ այսպես վարվում։