Ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան. Ալեն Սիմոնյան

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով, եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»։

«Այսօր մենք ցուցադրել ենք, որ մենք այդ ճանապարհով այլեւս չենք կարող գնալ եւ չենք գնալու, եւ դրա մասին է մեր կռիվը, եւ դրա մասին են մեր հայտարարությունները, որ այլեւս պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավելի»