Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ հայտարարությունը

ԶՊՄԿ-ն տեղեկացնում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։ Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական ​​հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։

ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի։

Asekose.am