44 օրվա մեջ 1000 անգամ ավելի շատ հող է հանձնվել, քան՝ 2016թ․-ին․ Ավետիք Չալաբյան

«Ինձ անընդհատ գրում էին, թե գնացեք սահման պահեք։ Կռիվը և՛ սահանում է, և՛ այստեղ։Եչբ  մենք այստեղ երեկ հավաքվեցինք՝ դա օգնեց, որ կռիվը կանգնեցնենք։ Հիշե՛ք, դա  ողջ աշխարհին ուղերձ էր, որ Երևանը պատրաստ է կռվի, Երևանը չի հանձնվելու»,- ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց  «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք  Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ մեր բանակը 2016թ․-ին, չգտնվելով այս իշխանությունների ենթակայության տակ, շատ ավելի լավ կռվեց։

«Հիշո՞ւմ եք սրանք ինչ ոռնոց էին բարձրացրել, թե 800 հա հող է հանձնվել։ Գիտե՞ք իրենք ինչքան են հանձնել, 800 000 հա։ Դուք  44 օրվա մեջ 1000 անգամ ավելի շատ հող եք հանձնել, քան 2016թ․-ին։ Մեր բանակը շատ ավելի լավն է, եթե ղեկավարվի ոչ այս իշխանությունների կողմից, ապա բանակը կվերականգնվի։ Հայտնի բան կա, ասում են՝ ավելի լավ է առյուծը կառավարի ոչխարներին, քան թե ոչխարը՝ առյուծներին։ Մեր բանակը «ոչխարները» չպետք է կառավարեն, բանակին գլխին պետք է լինի գլխավոր հրամանատար, որն «առյուծ» է,որովհետև տղերքը պետք է առյուծի ենթակայության տակ կռվեն»,- ասաց նա։