Սեխի վնասակար և օգտակար հատկությունների մասին

https://www.youtube.com/watch?v=yWowbhIl0b4&feature=youtu.be&fbclid=IwAR2uUJJzwefTn2omOkGou_9Of0sNwDKp_Ysz_JFDAJuQcCZpIGjxVhac5_o

 

Բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան հայտնել է, թե ում և ինչով կարող է վտանգավոր լինել սեխի օգտագործումը՝ փոխանցում է «Վեչեռնայա Մոսկվա»-ն:

Մասնագետի խոսքով՝ սեխը պետք է ուտել դատարկ ստամոքսին, քանի որ լիքը ստամոքսում այն կարող է առաջացնել խանգարում:

Այս բանջարեղենը հակացուցված է ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություն ունեցող մարդկանց, ինչպես նաև խորհուրդ չի տրվում դիաբետով հիվանդներին՝ մեծ քանակությամբ շաքարի պատճառով:

Սոլոմատինան նշել է նաև սեխի օգտակար հատկությունները: Այսպես. սեխի միջուկը պարունակում է կալցիում, կալիում և մագնեզիում: Այն մաքրում է օրգանիզմը՝ այդ կերպ օգնելով օրգանիզմին վերականգնվել թունավորումից հետո: Սեխը օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղների աղը և ավելորդ հեղուկը, ամրացնում սրտամկանը, ինչպես նաև ոսկորներն ու ատամները, առողջացնում է մազերն ու եղունգները, հանգստացնում նյարդերը և լայնացնում անոթները:

Շարունակություն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info