Հենց այս ազդեցությունն ունիի COVID-19ը սիրտ-անոթային համակարգի վրա

 

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդացածների մոտ առկա է երկարաժամկետ սրտային բարդությունների ի հայտ գալու հավանականություն: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:

Այսպես. հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը կարող է վնասել սրտամկանը և դրանում առաջացնել բորբոքային պրոցեսներ:

Մասնագետները վերլուծել են COVID-19-ից հետո առողջացած միջին տարիքի 100 պացիենտների տվյալները: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ նրանց 78%-ն ունենում է սիրտ-անոթային խանգարումներ:

Ընդ որում, առայժմ հայտնի չէ, թե դա ավելի վաղ գոյություն ունեցած խնդրի վատթարացո՞ւմ է, թե՞ առաջացել է զրոյից՝ կորոնավիրուսի պատճառով:

Դեռևս պարզ չէ նաև, թե ինչ բնույթի են այդ խնդիրները՝ երկարաժամկե՞տ, թե՞ ժամանակավոր:

Շարունակություն…