Խոշոր վթար. վիրավորներից մեկը զինվոր է

Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետ Անդրանիկ Վեզիրյանի գլխավորությամբ։ Վիրավորներց մեկը զինվոր է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։