Քամու ուժգնացում, անձրև և ամպրոպ. Եղանակը առաջիկայում

Հանրապետության տարածքում` հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36 +38 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,

Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23 +28,

Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +32 +36,

Արարատում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +36 +38,

Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +38,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +35+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +32 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +26 +30,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +30 +35։