10 ժամ ջուր չի լինի. Տեղեկացեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 31-ին ժամը 10:30-21:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի Սարալանջ, Գեղարդ, Բարեկամություն, Էլար, Եղբայրություն, Կարմիր Բանակ, Քանաքեռ, Երիտասարդական, Նաիրյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: