Ադրբեջանի հետ սահմանին երկու զինծառող է զոհվել

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին 2 սահմանապահ զինվորական է սպանվել: Սահմանապահները սպանվել են շաբաթ օրը Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս սահմանամերձ շրջանի տարածքում պարեկություն կատարելիս, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Արեւմտյան Ադրբեջան նահանգի սահմանապահ զորքի հրամանատարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանում, սահմանները հսկելու ընթացքում, սպանվել է սահմանապահ գնդի երկու զինծառայող:

Սալմաս շրջանը արեւմուտքում սահմանակից է Իրաքյան Քրդստանին, իսկ հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիային:

Դեպքի մանրամասները հայտնի չեն: Դրանց մասին ավելի ուշ համապատասխան գերատեսչությունները հայտարարություն կտարածեն: