Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշները և դրանից պաշտպանվելու կարևորագույն միջոցները

Ի՞նչ է կորոնավիրուսը.

Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում:

Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր:

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում՝ օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,
  • Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի:

    Շարունակություն…