Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողի անհետացման մասին։

«Հուլիսի 23-ին ցերեկային ժամերին պետական ​​սահմանի Քալբաջարի հատվածում անհետացել է ադրբեջանական բանակի ակտիվ զինծառայության զինծառայող Իբաև Քամիզ Մուբարիզ օղլուն։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ։ Անցկացվում է հետաքննություն »,- հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: