Մամ, չսպանես ինձ․․․ Տեսեք՝ ինչու է Սամվել Ալեքսանյանի դուստրը նման բան գրել իր մայրիկին


Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, բավական ակտիվ է համացանցում։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում։ Օրերս նրա ավագ դուստրը՝ Աստղիկը, լուսանկար էր հրապարակել, որին կից խնդրել էր, որպեսզի իր ընկերները հետևեն իր մայրիկի էջին։

«Էրեխեք ջան, ով որ չի հետևեում, արեք: 15.000 հետևորդ պակասում է, որ լրանա 45.000: Չի թողնում՝ հանգիստ ապրենք»։

Լուսանկարին կից նա նաև ավելացրել էր հետևյալը․ «Մամ, չսպանես ինձ»։ Հավելենք, որ Աստղիկի գրառումից հետո նրանց հաջողվել էր ունենալ նման քանակի հետևորդներ։ Ի դեպ, Շողերինան կիսվել էր դստեր գրառմամբ՝ գրելով հետևյալը․ «Ու սենց էլ ապրում ենք․․․»:

Հավելենք, որ Սամվել Ալեքսանյանի դստեր՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած հարսանիքը վերջին շրջանի ամենաշքեղ ու գերթանկարժեք հարսանիքներից մեկն էր։ Նախ մեծ ուշադրություն գրավեց գործարարի տան ձևավորումը, ապա քննարկվեց ընտանիքի անդամների հագուստն ու ընդհանուր կերպարները: