PKK-ի 2 զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Յասսըդաղ շրջանում թուրքական
ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացված օպերացիայի ընթացքում 2 քուրդ
զինյալ է սպանվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի
նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիիրթի
նահանգային ժանդարմերիայի հրամանատարության և նահանգային ոստիկանության
վարչության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։
Նշվում է, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը:
Հարկ է նշել, որ նշյալ օպերացիան ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող
«Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական
կազմակերպության դեմ։

Շարունակություն…