Ու այս միտքը փակի տակ է. երևի վտանգավո՞ր է

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորմանը պարբերաբար անդրադառնում են տարբեր քաղաքական, հասարակական, հասարակական գործիչներ:

Այս անգամ, ի պաշտպանություն Չալաբյանի, հանդես է եկել տնտեսագետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադարձ կատարելով կալանավայրից գրված հոդվածաշարի ամփոփիչ՝ «Հայաստանի նոր Ազգային պակտը» հոդվածին:

Անանյանը մասնավորապես գրել է.

«Ու այս միտքը փակի տակ է… երևի վտանգավո՞ր է… Կարդացե՛ք Ավետիք Չալաբյանի հոդվածաշարը, և հատկապես այս հոդվածը, այն կարծես բոլորիս հավաքական մտքերի մեկտեղումն ու համախմբումն է»:

Հիշեցնենք, որ օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար: