https://www.facebook.com/harut.mkrtchyan1/videos/3131395943622758/
Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում գիշերը հանգիստ է եղել: Առանձին տեղերում եղել են ակտիվացման փորձեր, բայց այս ամեն ինչը պետք է կարգավորվի: Ակտիվացման փորձերը հակազդեցության են հանդիպել: Նույն ադրբեջանական կողմը պատրաստ է իր ոհմակին պատժել, մեզ հետ միասին պատժել, նույնը մեր կողմից պետք է լինի: Իրավիճակը պետք է հանդարտեցվի: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց մոսկվայաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ հայտնելով, թե պայմանավորվածություն կա, որ ամեն ինչին պետք է վերջ տրվի:
Մկրտչյանի խոսքերով, եթե պատերազմելու, իրար կոտորելու հարց կա, պետք է դա լինի միայն սահմաններում, զինվորական համազգեստով. «Այստեղ մոտ 3 միլիոն հայ է ապրում: Մեզանից յուրաքանչյուրն իր կատարած ամեն քայլի համար պետք է պատասխանատու լինի, որպեսզի որևէ մեկի սխալի պատճառով մյուսները չտուժեն: Զգոնությունը մի թուլացրեք, պետք է անընդհատ պատրաստ լինել ամենածանր զարգացումներին, բայց նաև հաշվի առեք, որ պայմանավորվածություն կա, որը փաստորեն արդյունք է տալիս, ունեցել ենք խաղաղ գիշեր՝ չհաշված փոքրիկ բռնկումները, որոնց մեղավորները կպատժվեն»:
Քաղաքագետը հայտնեց, որ խնդիրը երեկ լուծվել է անձնական կապերի, հարաբերությունների միջոցով. «Ես այդ հարաբերությունների, այդ ամեն ինչի մեջ չկամ: Ինձ թվում է, որ բոլորդ էլ ծանոթ եք Սարիբեկ Գևորգյանի հայտնի հայտարարությանը, որ տեղի է ունեցել համաձայնություն, որն արդյունք է տալիս»:
«Բայց ես ուզում եմ ասել, որ այս հարցն անձնական կապերի միջոցով լուծելու հարց չի եղել: Սա պետք է դիվանագիտական ասպարեզում ստանա իր գնահատականը, միջազգային հանրությունը պետք է տա գնահատական: Դիվանագիտական առումով պետք է գնահատական տրվի այն ոհմակին, որն օրեր շարունակ հարձակումներ էր գործում մեր հայրենակիցների վրա, ուղղորդվում էր Բաքվից, կային նաև թուրքական թելեր: Ես հետամուտ եմ լինելու, որ դիվանագիտական գնահատական տրվի»:
Մկրտչյանը նշեց, որ ինքն արդեն վերադարձել է բնականոն կյանքին, իր փոքրիկի հետ զբոսնում է. «Ամեն ինչ խաղաղվել է, բայց ես նորից եմ կրկնում, խոստանում եմ, որ խորը վերլուծության եմ ենթարկելու այն աշխատանքը, որը տարվեց, կամ միգուցե չտարվեց ՀՀ դեսպանատան կողմից: Երբ այս ամեն ինչն ավարտվի, պետք է հասկանանք, թե որտեղ մենք թերացանք դիվանագիտական ասպարեզում, որտեղ քայլեր կարող էինք անել, որ չարեցինք: Թշնամին չի փոխվել, ինչպես եղել է նենգ ու դավադիր, շարունակում է այդպիսին մնալ: Մեր դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր պահի հակազդելու…

