Երեխայի խնամքի նպաստ կստանան մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերը․ նոր փոփոխություններ

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։ Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող ու գյուղաբնակ չաշխատող ծնողների համար ներկա պահին կազմում է 26․500 դրամ, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53.000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։ Այսպես` եթե գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին, ապա 2023թ․-ի հունվարի 1-ից առաջարկվում է վերացնել այս սահմանափակումը և նպաստի իրավունք տալ բոլոր ծնողներին։ 2023 թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ ստանալու են մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերը՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։

Ավելին՝ այստեղ