Կնոջ ողբերգական մահից հետո Արամ Մանուկյանը գրառում եւ հրապարակում է արել. չեք կարող չհուզվել այն տեսնելուց

 

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը:

Արամը կնոջ ողբերգական մահից հետո ինստագրամյան էջում գրառում է արել.

«Շնորհակալ եմ քեզ մեր համատեղ կյանքի ամեն պահի համար»:

Նա նաեւ լուսանկար է հրապարակել կնոջ հետ, սակայն այն չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Լիանան մահացել է ավտովթարի հետեւանքով:

Դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:

Տեղի լրատվականներից մեկը բացառիկ կադրեր էր հրապարակել դեպքի վայրից:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 21-ին:

Նախնական վարկածով Լիանան կորցրել է մեքենայի կառավարումը:

Ըստ լրատվամիջոցի՝ մեքենայում նաեւ 36-ամյա ուղեւոր է եղել: Վերջինս տուժել է:

Քննարկվում է, որ Լիանայի հետ ամուսինն է եղել:

Ավելին՝ այստեղ