Սամվել Բաբայանին դուր գալու գայթակղությամբ տարված Հայրապետյանը կորցրել է իրականության զգացումը

Վահե Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

ԱՀ Աժ «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավոր Ս. Հայրապետյանը այնքան է տրվել Սամվել Բաբայանին դուր գալու գայթակղությանը, որ կորցրել է իրականության զգացումը, մոռանալով, որ ի վերջո, պատգամավորի խոսքը բանականության եւ քաղաքական տրամաբանության մեջ պետք է լինի։

Ամենևին չխորանալով, թե ինչու Միասնական հայրենիք խմբակցության ղեկավար Գ.Բաղունցի փոխարեն ինքն է բացատրություններ տալիս Բաղունցի հայտնած տեսակետների մասին առ այն, որ չեն միանում ԱԺ մյուս 4 խմբակցությունների համատեղ հայտարարությանը, սույն պատգամավորը մեղադրանք է հնչեցնում «Արդարություն» խմբակցության ղեկավարի հասցեին, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է ուզում ապացուցել:
Կարծում եմ այսքանն էլ բավարար է, որ Հայրապետյանն ինքնահաստատվի: