Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ բոլորիդ կողմից սիրելի դերասանուհի Թամարա Պետրոսյանը իրականում…

 

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:

Դերասանուհին կարծում է, որ այսօր մասնագիտությամբ, սիրած աշխատանքով զբաղվելն արդեն իսկ մեծ հաջողություն և ձեռքբերում է: «Մի շատ սովորական օրինակ բերեմ: Տեսեք, որքան ուսանողներ են ընդունվում Թատերական ինստիտուտ, ավարտում և քանիսն են մնում ոլորտում: Դա պայմանավորված չէ նրանով, որ լավն են կամ վատը, դա կախված է նաև նրանից, թե աշխատելու հնարավորություն ինչքանով ունեն։ Եթե չաշխատես, չես կարող հաց ուտել, չէ՞: Շատ շատերն ուղղակի հրաժարվում են մասնագիտությունից աշխատանքի բացակայության պատճառով: Ես շատ եմ գնահատում, որ ինձ բախտ է վիճակվել դեռ մնալ այս ոլորտում ու աշխատել: Մեծ բավականություն եմ ստանում այն ամենից, ինչ հիմա անում եմ, իմ սիրած աշխատանքի մեջ եմ ու երջանիկ եմ դրանով»:

Բացի թատերական գործունեությունը, դերասանուհին տևական ժամանակ է` հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում, որը վերջերս է վերադարձել Ֆրանսիական շրջագայությունից: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր երգեր ու տեսահոլովակներ նկարահանել:

Ավելին՝ այստեղ