Մոսկվայում հայերի ծեծին մասնակցած ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել․ ՌՀՄ-ն հայտարարություն է տարածել

https://www.youtube.com/watch?v=z3HFNOmg9jA

 

Անցած գիշեր Մոսկվայում ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել, ովքեր մասնակցել են հայերի ծեծին: Այս մասին նշվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:

«Իլհամ Ալիեւը եւ Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Նրանց  ձեռքի տակ գտնվող ավազակները գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: (Ընդ որում, նրանք ծեծել են նաեւ մի ադրբեջանցու՝ շփոթելով հայի հետ):

Մոսկվայում ոստիկանությունը ավելի քան 50 ադրբեջանցի հանցագործի է ձերբակալել (տեսանյութում), ովքեր մասնակցել են հայերի ծեծին:
Նրանց մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության եւ էթնիկն եկրպառակության հրահրման մեջ:

Հարգելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ եւ կհետեւի հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրահրողները, այլեւ այս հանցագործությունների «ոգեշնչողները»:

Խնդրում ենք ձեզ…

Շարունակություն…

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info