Մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարվի

Ռուսաստանի նախագահ Պուտինը մայիսի 9-ին պաշտոնապես կարող է պատերազմ հայտարարել Ուկրաինային, գրում է CNN-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։

Պուտինը կարող է օգտագործել Հաղթանակի օրվա խորհրդանշական նշանակությունը՝ հայտարարելու կամ Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների, կամ ռազմական գործողությունների սրման մասին, կամ երկուսը միասին, ասել են հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանք ամենահավանականը համարում են պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։

Մինչ այժմ ռուսական իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» է տեղի ունենում, «պատերազմ» և «ներխուժում» բառերն արգելված են։

Ավելին՝ այստեղ