https://www.youtube.com/watch?time_continue=25&v=nFFKZQpdh58&feature=emb_logo
Երևանի Հաղթանակ կամրջի մոտ քաղաքացին ինքնասպանության փորձ է անում՝ ցանկանալով նետվել կամրջից: Այս մասին հայտնում է Tert.am-ը: Քաղաքացին, ով ցանկանում է ինքնասպանություն գործել ասում է` պատճառն այն է, որ բնակարանի խնդիր ունի և գտնում է, որ իր խնդիրը որևէ մեկը կամ որևէ կառույց չի լուծել: Նա պնդում է, որ արդեն 4 ամիս նա բարձրաձայնում է իր խնդիրը, սակայն ոչ ոք չի արձագանքել: Քաղաքացին ասաց , որ ինքը մանկատան սան է և դրանով է պայմանավորված, որ չունի բնակարան, ապահովված չէ որևէ երաշխիքով: Կամրջի մոտ են քաղաքացու մտերիմները, ոստիկանության ծառայողները, ովքեր բանակցություններ էին վարում քաղաքացու հետ, որպեսզի վերջինս հրաժարվի իր մտադրությունից: Ի վերջո…

