Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսուքյան գրառում կատարեց և հայտնեց, որ հունիսի 1-ից իսկական հրաշք…

 

Ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի»,- գրել է վարչապետը։

Իրավաբան.net

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որևէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info