Ինչ վնասներ է հասցրել այսօրվա ուժեղ քամին

 

Ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ․

մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։