Գաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսի աստղերը խուսափում են, ոչ միայն առանց շպարի լուսանկարներ հրապարակելուց, այլև իրենց զերծ չեն պահում տարատեսակ ֆիլտրերից ու գունային գամմայի փոփոխություններից:
Այդ տեսակի լուսանկարները ոչ միայն աչքին հաճելի են, այլև աստղերին զերծ են պահում ցանկացած տեսակի քննադատություններից:
Pressmedia.am-ի աչքից չի վրիպել Մարի Ավանեսյանի վերջին հրապարակումը և լուսանկարին կից արված մեկնաբանությունները:
Հետևորդները քննադատել են Մարիին չխնամված արտաքինի համար:

«Էս թող մնա այստեղ: Կարծում եմ մեր կյանքը տարիներ առաջ ավելի իրական ու պարզ էր առանց ֆիլտրների ու ավելորդ միջամտությունների: Ֆոտո բայ ամուսին»,- գրել է երգչուհին:

