Հայտնի է Ժիրինովսկու մահվան պատճառը

 

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԴԼԿ) հաստատել է իր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահը։ Կուսակցությունը քաղաքական գործչի կյանքից հեռանալը հարված է անվանել ողջ Ռուսաստանի համար, փոխանցում է Известия-ն։

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Սա հարված է ողջ Ռուսաստանի, նրա համախոհների բանակի համար։ Առանց չափազանցության կյանքից հեռացավ մի մեծ մարդ, ինքն իրեն գրառեց մեր երկրի և ողջ աշխարհի պատմության մեջ։ Բոլորս սգում ենք»,- ասված է հայտարարության մեջ։

Բժիշկները մինչև վերջի պայքարել են ՌԴԼԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կյանքի համար։ Այս մասին ապրիլի 6-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

«Առաջատար մասնագետները, բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար՝ այս իրավիճակում ցուցաբերելով հնարավոր բուժօգնությունը։ Առողջապահության նախարարությունը ցավակցում է Վլադիմիր Վոլֆովիչի հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Известия-ի՝ մահից մի քանի օր առաջ Ժիրինովսկու վիճակում բացասական դինամիկա է նկատվել, ջերմություն  է ունեցել։ Քաղաքական գործիչը միացված է եղել թոքերի արհեստական ​​օդափոխության ապարատին, շարունակել է հակաբիոտիկ թերապիա ստանալ։ Ստորին վերջույթների այտուցվածություն է գրանցվել, բժիշկները փորձել են բակտերիաների աղբյուրը գտնել, սակայն չի ստացվել։

Ավելին՝ այստեղ

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info