1. Մի հավատացեք ամենին, ինչ կարդում եք համացանցում Ոչ ճիշտ տեղեկության ավելցուկը կարող է ընկճախտի հանգեցնել, քանի որ համացանցում կարելի է ամեն ինչ կարդալ: Գինեկոլոգիական խնդիրներն անհատական են, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, պետք է բժշկի դիմել: 2. Մարզումից անմիջապես հետո հանեք սպորտային հագուստը
Եթե մարզվում եք հատուկ հագուստով (կիպ նյութերից, որոնք չեն թողնում օդն անցնի), ապա պետք է այն մարզումից անմիջապես հետո հանել: Աշխատեք սպորտային հագուստի տակից բամբակյա ներքնազգեստ հագնել, այն մաշկին կօգնի շնչել:
3. Մի դիմացեք ցավին սեքսի ժամանակ Եթե սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում (գրեթե միշտ կամ հաճախ), դա հենց այնպես չէ: Պատճառը կարող են լինել վարակները, փորկապությունը, միոմաները, էնդոմետրիոզը, կիստան… Դիմեք բժշկի: 4. Մի զբաղվեք վարակների ինքնաբուժությամբ
Հաճախ ոչ բնորոշ արտադրություն նկատելով՝ կանայք կարծում են, որ դա սնկային վարակ է և վազում են դեղատուն: Զգույշ եղեք, քանի որ կարող եք սխալվել ախտորոշման հարցում, իսկ դա կարող է հանգեցնել խնդրի խորացման:
5. Մի մտածեք, որ…
