Երեւանում այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության շենքի մոտից ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին եւ բերման ենթարկեցին երկու աղջիկների, որոնք դիմակ չէին կրում:
Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրիանակն պահանջին, դրա համար բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին:

