Երգիչ Ավետիք Ադամյանն այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում՝ մարմանվորելով գլխավոր հերոսին` Ավոյին: Tert.am Life-ը նրա հետ զրուցել է դերասանի կրթություն ունենալու, բայց երգի ուղին ընտրելու, հեռուստասերիալի, Տաթևիկ Ադումյանի հետ հարաբերությունների և անձնական կյանքի մասին:
Ավետիքը երկար տարիներ երգարվեստով է զբաղվել, երգել սկսել է 8 տարեկանից, եղել է «Հայկազուն» խմբի կազմում ու հայրենասիրական երգեր երգել: «Հայտնի Սերգեյ Պետրովիչի մոտ դասական վոկալ եմ սովորել, բայց այդ ընթացքում ասպարեզում էին Թաթան, Արման Հովհաննիսյանը: Չեմ կարող ասել, որ գայթակղվեցի այդ ոճի երաժշտությամբ, ուղղակի հասկացա` նման երգերով կարող եմ մասնակցել միջոցառումների ու եկամուտ ունենալ: Սկսեցի ավելի շատ երգով զբաղվել, դերասանական աշխատանքը մնաց երկրորդ պլանում»,-ասաց նա և հավելեց, որ իր տեսահոլովակները քիչ են, քանի որ մեծ բյուջե են պահանջում, անորակ աշխատանք ներկայացնել չի ուզում:

Ավետիքն ավարտել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը, մասնագիտությամբ օպերետային դերասան է: ««Ատամնաբույժն արևելեյան» ներկայացումն իմ ավարտական աշխատանքն էր, այնպես որ, թատրոնում նույնպես խաղացել եմ: Իմ վարպետը եղել է Երվանդ Մանարյանը: Մի անգամ նա ասաց, որ ուզում է ինձ տանել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, բայց զգուշացրեց, որ եթե այնտեղ աշխատեմ, պետք է մոռանամ մեծ գումարների մասին: Այդ պահին համաձայնեցի, բայց նա հասկացավ` չեմ կարող գնալ: Ավելի շատ մտածեցի ֆինանսապես կայուն լինելու, ինչու ոչ, լավ մեքենա վարելու, ոչ թե վատ ապրուստով թատրոնի դերասան լինելու մասին»,-ասաց նա:
Շարունակությունը՝ այստեղ
