Երկրաշարժ՝ Հայաստանում․ հայտնում է ԱԻՆ-ը

Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 22:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ
խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 3-4 բալ: