Փաշինյանը հանձնարարական է տվել. Ինչ է սպասվում Նոյեմբերի 18-19-ը ՀՀ-ում

Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին Փաշինյանը հանձնարարել է ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով իրականացումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

Արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրերում, իսկ պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։

Առողջապահության նախարարին հանձնարարվել է ապահովել միջոցառման անցկացման վայրերում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային կանոնների պահպանումը և սանիտարահիգիենիկ պայմանները, միջոցառման վայրերում բոլոր մասնակիցների ջերմաչափումը և, ըստ անհրաժեշտության, միջոցառման մասնակիցների, կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված և սպասարկման ոլորտի աշխատակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։

Ավելին՝ այստեղ