Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը

 

ավելին

 

Կորոնավիրուսը չի կարող վարակել մարդուն, քանի դեռ նա հիվանդ է գրիպով, այս մասին ասել է Ռուսաստանի Սեմաշկոյի անվան հիվանդանոցի ղեկավար, սրտաբան Զաուր Շուգուշևը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ եթե ռինովիրուսը առաջինը հարվածեց թոքերին, ապա կորոնավիրուսն այլևս չի կարող անցնել նրանց հյուսվածքով, թեև հազվադեպ վարակվելու հնարավորությունը նա չի բացառել«Եթե, այնուամենայնիվ, երկու վիրուս միաժամանակ մուտք գործեն մարդու օրգանիզմ, ապա հիվանդությունների ընթացքն էլ ավելի դժվար կլինի»,- ասել է բժիշկը։ Շուգուշևը կարծում է, որ COVID-19-ը չի կարող դուրս մղել գրիպը և «զբաղեցնել նրա տեղը»: