https://www.youtube.com/watch?v=2a4WJEMny4E&feature=youtu.be&fbclid=IwAR2kvQaRlhwqDvB4OsDNU1ybQ-8U6JApWHkXHO0B1ykFJlxGEgahgh-nxpo
Բերմուդյան եռանկյունին տարածք է Խաղաղ օվկիանոսում, որը սահմանափակվում է Ֆլորիդայի, Բերմուդյան կղզիների և Պուերտո Ռիկոյի բարձունքներից կազմված եռանկյունով։ Նրանք, ովքեր կարծում են, որ Բերմուդյան եռանկյունում իրոք անհետանում են նավեր և ինքնաթիռներ, դրանք բացատրելու համար մի շարք տեսություններ են առաջ քաշում՝ սկսած տարօրինակ եղանակային պայմաններից, վերջացրած այլմոլորակայինների և Ատլանտիդայի բնակիչների կողմից առևանգվելուց։

24times.info-ն Ձեզ է ներկայացնում հետաքրքիր ու առեղծվածային փաստեր Բերմուդյան եռանկյունու մասին, որոնք շատերի համար գուցե միստիկական թվան, շատերը գուցե անիրական համարեն, բայց փաստը մնում է փաստ․ երկրագնդի այդ տարածքում կա «Բերմուդյան եռանկյունի»։

- Երկնային մարմին
Կա վարկած, որ մոտ 11 հազար տարի առաջ օվկիանոսի այդ մասում երկնային մարմին է ընկել՝ ունենալով հատուկ էլեկտրամագնիսական դաշտ, ինչի ազդեցության ներքո ժամանակակից սարքավորումները և շարժիչները խափանվում են:

2. Պղպջակներ
Ավելի խորը, այդ խորհրդավոր եռանկյունու տակ գիտնականները հայտնաբերել են պղպջակներ, որի մեջ կա մեթանի հիդրատ: Երբ այդ պղպջակը սկսում է լիարժեք «հասունանալ» և բարձրանում է ջրի երես՝ ձեւավորելով յուրատեսակ բլուր, դառնում է իրական վտանգ նավերի և ինքնաթիռների համար:


3․ Այս տարածքում կողմնացույցի սլաքները սխալ ուղղություն են ցույց տալիս

Այստեղ կողմնացույցներն իրենց տարօրինակ են դրսևորում և սխալ ուղղություն են ցույց տալիս։ Ընդունված է համարել, որ Երկրի մագնիսական դաշտն անցքեր ունի։ Երկրի վրա կան բազում վայրեր, որտեղ կողմնացույցը սխալ ուղղություն է ցույց տալիս, այնպես որ, Բերմուդյան եռանկյունին միակ վայրը չէ, որտեղ նման անոմալ երևույթ է հանդիպում։


