Երկու արու զավակ ունես, կմեծանան քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն. Զոհված մայորի հորեղբոր խոսքը Եռաբլուրում

Եղբորս որդին շատ նվիրված էր Հայոց բանակին եւ ընկավ հերոսի մահով. հավերժ փառք մեր բոլոր նահատակներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության ժամանակ ասաց Համբարձումյանի հորեղբայրը՝ Գրիշա Սարգսյանը։

«Նրանք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի զարգացմանը, ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համար։ Եղբորս որդին շատ նվիրված էր Հայոց բանակին եւ ընկավ հերոսի մահով. հավերժ փառք մեր բոլոր նահատակներին։ Նրանք ողջ են, նրանք կապրեն։ Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու։ Փառք Աստծո, ունես երկու արու զավակ, կմեծանան քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն»,- ասաց նա։

Հուղարկավորությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւ պատգամավորներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Շարունակությունը՝ այստեղ

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info