«Շատերը մտածում են ամենաերջանիկ զույգն ենք, բայց ամեն փայլող բան ոսկի չէ». Նոնա Թելոյանի և Դավիթ Հակոբյանի ընտանեկան կյանքն ու խնդիրները

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը օրերս նշել են ամուսնության -5-ամյակը: Նրանց որդին՝ Էդուարդը, արդեն 4 տարեկան է:

Tert.am Life-ի հետ զրույցում Նոնան ասաց, որ այս տարիների ընթացքում ֆինանսական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ են ունեցել, բայց հաղթահարել են դրանք իրենց մեծ սիրո շնորհիվ:

«Ֆինանսական խնդիրները լուծելու հարցում սկզբնական շրջանում մեզ օգնում էին մեր ծնողները, հետո երկուսով աշխատեցինք ու կարողացանք առանց օգնության պահել մեր ընտանիքը: Ես ավելի քիչ եմ աշխատում, քան Դավիթը, որովհետև փորձում եմ երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել: Շատերը, տեսնելով մեր լուսանկարները, մտածում են` աշխարհի ամենաերջանիկ զույգն ենք, բայց ամեն փայլող բան ոսկի չէ: Լուսանկարներն ամենահետաքրքիր օրերին են արվում, իսկ բացեր բոլորի մոտ կան: Այդ հոգեբանական բացերը լրացնել մեզ օգնում են սերը և մեր տղան` Էդուարդը»,-ասաց Նոնան:

Շարունակությունը՝ այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info