Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր երգչուհի Մարի Ավանեսյանի հարսանիքն է:

Պսակադրությունը տեղի է ունեցել Օձունում, որին ներկա են մտերիմները և գործընկերները:
Մարին հանրությանը հայտնի էր դարձել «Սև դառը սուրճը» երգով, սակայն նա չշարունակեց զբաղվել երգարվեստով:

Հյուրերի շարքում էր նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը:

Վերջինս բռնել է հարսի ծաղկեփունջը, իսկ այդ առիթով հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նշել էր, որ հաջորդը Սոնա է ամուսնանալու:

Հավելենք, որ այս ամռանը Սոնայի սիրելի՝ Էմիլը, նրանից գաղտնի ամուսնության առաջարկություն էր կազմակերպել: Սոնան, իհարկե, դրական պատասխան էր տվել:

Ըստ տեղեկությունների՝ հարսանիքն իսկապես սարերի հետևում չէ:
