Սահմանին սպանվել է հայտնի և սիրված ժողովրդական արտիստ

Աֆղան երաժիշտ եւ ժողովրդական երգերի կատարող Ֆավադ Անդարաբին սպանվել է թալիբների կողմից Բագլանի սահմանին, հաղորդում է Times Now հեռուստաալիքը՝ վկայակոչելով երաժշտի որդուն:

Որդու պնդմամբ՝ երաժշտին դուրս են բերել տնից եւ հրազենից սպանել: Անդարաբին երգերում սատարում էր «Թալիբան» շարժման ընդդիմադիրներին: Թալիբները համարում են Անդարաբի երաժշտությունը որպես «իսլամին հակադարձող ստեղծագործություն»:

«Թալիբան» շարժումը ծավալել է լայնածավալ գործողություն երկրում վերահսկողություն սահմանելու ուղղությամբ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությունից հետո, եւ օգոստոսի 15-ից առանց մարտերի ներթափանցել է Քաբուլ: