Մարսելում ցույցերի ընթացքում 13 ոստիկան է վիրավորվել

ֆրանսիայի Մարսել քաղաքում սանիտարական անցաթղթերի դեմ բողոիքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 13 ոստիկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ՝ հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Բուշ-դյու-Ռոնը: Իրավապահները բռնությունների փաստով 3 մարդու են ձերբակալել:

Նշվում է, որ այսօր երկրում սանիտարական անցաթղթերի դեմ բողոքի ակցիաներին մասնակցել է 160 հազար մարդ:

Օգոստոսի 9-ից երկրում ուժի մեջ է մտել սանիտարական անցաթղթերի պարտադիր պահանջը սրճարաններ, ռեստորաններ, խոշոր առևտրի կենտրոններ մուտք գործելու, ինչպես նաև ինքնաթիռ ու երկար ճամփորդությունների համար գնացք մուտք գործելու համար:

Անցաթուղթը ենթադրում է բացասական թեստի պատասխան, CОVID-19-ով վարակման ու հիվանդության ողջ ընթացքի կամ պատվաստման վերաբերյալ հաստատում :