Տարհանումը կշարունակվի նաև օգոստոսի 31-ից հետո

«Թալիբան» շարժումը, որը գրավել է իշխանությունը Աֆղանստանում, թույլատրել է քաղաքացիական բնակչության տարհանումը Քաբուլից նաեւ օգոստոսի 31-ից հետո։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, վկայակոչելով թալիբների խոսնակ Զաբիուլլա Մուջահիդին։

Նա նաեւ ասել է, որ իրենք բազմաթիվ անգամներ նախազգուշացրել են ամերիկացիներին, որ աֆղան քաղաքացիական բնակչության տարհանումը սխալ է, եւ վտանգավոր, ու նաեւ չի կարելի մարդկանց ստիպել, որ լքեն իրենց երկիրը։