Starnews-ի աղբյուրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանը երկու օր առաջ առաջին անգամ մայրացել է: Նա որդի է ունեցել:

Այս առիթով մենք կապ հաստատեցինք Լիլիթի ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հետ, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց:
Մենք նաեւ նամակ գրեցինք Լիլիթի պաշտոնական էջին, սակայն կրկին արձագանք չստացանք:
Հիշեցնենք, որ հենց Starnews-ն էր առաջինը տեղեկացրել Լիլիթ Հովհաննիսյանի հղիության մասին, որից հետո Լիլիթը տեսանյութ էր հրապարակել:
Ուշագրավն այն է, որ հղիության հաստատումից հետո Լիլիթն արդեն փորձում էր հետեւորդներ ավելացնել TikTok-ի հարթակում՝ երկար ժամանակ փորձելով խաղարկել երեխայի սեռը հայտնելու լուրը:
Ի դեպ, նախքան Լիլիթը կտեղեկացներ իր հետեւորդներին, որ որդի է ունենալու, մենք արդեն հայտնել էինք այդ մասին:
Ինչեւէ, շնորհավորում ենք նորաթուխ ծնողներին, իսկ փոքրիկին անհոգ մանկություն ենք մաղթում:
