Ողբերգական ավտովթար. կա 23 զոհ և 34 վիրավոր

Կոտ դ՛Իվուարի հարավային մասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, 34-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Fraternite Matin տեղական թերթը:

Միկրոավտոբուսի և բեռնատարի բախումը տեղի է ունեցել երկրի ամենամեծ քաղաք Աբիջանից մոտ 100 կիլոմետր հյուսիս: Վիրավրվել և հոսպիտալացվել է 34 մարդ, որոնց մեջ կան նաև 5 երեխաներ։ Նշվում է, որ մեծահասակների մեջ մի քանիսը շարունակում են մնալ կոմայի մեջ։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ։