Լուկաս Սելարայանի գեղեցիկ գոլը ՄԼՍ-ում (տեսանյութ)

ԱՄՆ-ի ֆուտբոլի առաջնության խմբային փուլում տեղի ունեցան առաջին հանդիպումները։

E խմբում գտնվող Քոլամբուս Քրյուն մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթեց Ցինցինատիին։ Քոլամբուսի կազմում առաջին գոլը խփեց Լուկաս Սելարայանը, ով տուգանային գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։

Սելարայանը նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

Նշենք, որ Լուկասը Քոլամբուս է տեղափոխվել մեքսիկական Տիգրեսից։ Տեղեկություններ կան, որ ապագայում կիսապաշտպանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info