Շատերը գիտեն, որ դերասանուհի Սաթենիկ Հազարյանն ամուսնալուծված է, նա ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, ինչպես հարցազրույցների մեկում էր նշել, նախկին ամուսինը գնացել էր ուրիշ կնոջ մոտ, իսկ իրեն դրա մասին տեղեկացրել միայն ՍՄՍ-ով:
«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին»,-նշել էր հարցազրույցում Սաթենիկը:

