Սարսափելի դեպք Երևանում․ Սպանել է մորը, ապա հղի կնոջը խեղդել և կիսմերկ ցած է նետել 3-րդ հարկից

Երևանում 43 ամյա տղամարդը հղի կնոջը խեղդել և ցած էր նետել պատուհանից։ Կնոջ հետևից ցած էր նետել նաև նրա փաստաթղթերն ու իրերը՝ տոպրակի մեջ լցրած։

Ինքն էլ իջել էր աստիճաններով, կանգնել ջախջախված կնոջ դիակի կողքին, ծխել էր՝ որպես հանդիսատես, ու հեռացել։

Նա ներկա չէր կնոջ թաղմանը։ Նրա գտնվելու վայրը անհայտ է։

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։